mykid.am
Հղիության Շաբաթները

Ձեր հղիության 24-րդ շաբաթը

Ձեր հղիության 24-րդ շաբաթը

 

 

Այս հոդվածում`

 

Ձեր հղիության 24-րդ շաբաթը

Դուք արդեն ձեր հղիության 6-րդ ամսում եք։ 24-րդ շաբաթում ձեր երեխան արդեն կարող է լսել և ռեակցիա տալ տարբեր ձայներին։ Այս շաբաթ երևի թե կիրականացվի ձեր հերթական պրենատալ զննումը, ինչպես նաև կիրականացվի գեստացիոն դիաբետի սքրինինգային հետազոտություն։

Քանի՞ ամիս է 24 շաբաթական հղիությունը։ 6 ամիս

Ո՞ր եռամսյակն է։ 2-րդ եռամսյակը

Քանի՞ շաբաթ է մնացել։ 16 շաբաթ

 

Ձեր երեխայի զարգացումը 24-րդ շաբաթում

24-րդ շաբաթում երեխայի երկարությունը նրա գլխի գագաթից մինչև հետույքը կազմում է մոտավորապես 21 սանտիմետր։ Իսկ երեխայի հասակը՝ հաշված նրա գլխի գագաթից մինչև կրունկները, մոտավորապես 30 սանտիմետր է։ Սովորաբար այս շաբաթ երեխաները միջինում կշռում են 665 գրամ։

 

Քաշ հավաքելը

Ձեր երեխան գտնվում է արագ աճելու շրջանում՝ նրա քաշը ամեն շաբաթ ավելանում է մոտավորապես 80-160 գրամով։ Այս քաշի մի մասը կազմում է հավելյալ ճարպը։ Այս ճարպը բացի կնճիռները հարթեցնելուց ունի նաև այլ գործառույթ՝ այն նաև օգնում է երեխային պահպանել մարմնի ջերմությունը և կարգավորել ջերմաստիճանը։

 

Թոքեր

Այս շաբաթ երեխայի մոտ շարունակվում են աճել թոքերի ճյուղերը, ինչպես նաև սուրֆակտանտ արտադրող բջիջները, ինչը իրենից ներկայացնում է բնական նյութ, որը ներսից պատում է թոքերի մանր օդակիր պարկիկները (որոնք կոչվում են ալվեոլներ), ինչի շնորհիվ շնչելը ավելի հեշտ է դառնում։ Չնայած նրան, որ այժմ արդեն կա սուրֆակտանտի փոքր քանակություն, միևնույն է թոքերը դեռ անհաս են։ Այս ժամկետում ծնված երեխաները շնչելու հետ կապված խնդիրներ են ունենում ։

 

Ականջներ

Ձեր երեխայի ներքին ականջը, որը վերահսկում է լսողությունը և հավասարակշռությունը, շարունակում է զարգանալ։ 24-րդ շաբաթում ձեր երեխան արդեն կարող է արձագանքել տարբեր ձայներին։

 

Կոպեր

Մոտավորապես 11-րդ շաբաթում պտղի կոպերը փակված են և կպած են իրար։ Նրանք սկսում են բաժանվել 20-րդ շաբաթի ընթացքում։ 24-րդ շաբաթում կոպերը արդեն առանձնացած են և սկսում են ձեռք բերել իրենց վերջնական տեսքը։

 

Ապրելիությունը արգանդից դուրս

24-րդ շաբաթում ծնված երեխաները կարող են գոյատևել արգանդից դուրս, բայց նրանք ծայրահեղ անհաս են։ Նրանք դժվարանում են շնչել, բարդ բժշկական խնամքի կարիք ունեն և շատ հաճախ ունենում են բազմաթիվ առողջական մարտահրավերներ։ 24-րդ շաբաթում ծնված երեխաների մոտավորապես 42-59%-ը ապրում են և գնում են տուն՝ իրենց ընտանիքի մոտ։

 

Այս շաբաթ ձեր ամենից հաճախ հանդիպող ախտանիշները

2-րդ եռամսյակի հիմնական անհարմարությունները, որ դուք երևի թե կունենաք հետևյալն են՝

Ինչպես նաև այս շաբաթ դուք գուցե անհանգստանաք քաշի ավելանալու, մաշկի փոփոխությունների և սրտխառնոցի համար։

 

Քաշի ավելացում

24-րդ շաբաթը լրանալուն պես դուք կարող է արդեն հավաքած լինեք մոտավորապես 7,5-8 կիլոգրամ քաշ։ Հղիության ընթացքում քաշը ավելացնելու միջազգային ուղեցույցների համաձայն 1-ին եռամսյակում պետք է հավաքել մոտավորապես 0,5-2,5 կիլոգրամ, և դրանից հետո ամեն շաբաթ մոտավորապես 0,5 կիլոգրամ։

Սակայն ամեն մի հղիություն և ամեն մեկի մարմինը տարբեր են։ Թե որքան քաշ ձեր հսկող բժիշկը խորհուրդ կտա ձեզ հավաքել, կախված է նրանից, թե մինչև հղիությունը դուք որքան եք կշռել։ Իսկ եթե ունեք ձեր քաշի հետ կապված հարցեր կամ անհանգստություններ, ապա այդ մասին անպայման տեղյակ պահեք ձեր հսկող բժշկին։

 

Մաշկի փոփոխություններ

2-րդ եռամսյակի ընթացքում որոշ հղի կանայք իրենց փորի վրա նկատում են մուգ գիծ, որը ձգվում է ցայլոսկրից մինչև պորտը, կամ անգամ պորտից վերև։ Այս գիծը կոչվում է սև գիծ (linea nigra) և այն շատ տարածված է ու ընդհանրապես վտանգավոր չէ։ Մաշկի այսպիսի մգեցումը կապված է հորմոնալ փոփոխությունների հետ։

Այդ սև գիծը սովորաբար անհետանում է ծննդաբերությունից մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս հետո, սակայն այն երբեմն կարող է ավելի երկար մնալ։

 

Սրտխառնոց

Դժվարամարսությունը, ռեֆլյուքսը և սրտխառնոցը հղիության 2-րդ և 3-րդ եռամսյակների շատ տարածված խնդիրներից են։ Ձեր աճող արգանդը սեղմում է ձեր ստամոքսին և այն գնալով ավելի շատ տեղ է զբաղեցնում ձեր որովայնում։ Հղիության ընթացքում նաև դանդաղում է մարսողությունը, ինչը նշանակում է, որ սնունդը ձեր ստամոքսում ավելի երկար է մնալու։ Իսկ եթե ստամոքսաթթուն, որը նախատեսված է սնունդը մարսելու համար, անցնի դեպի կերակրափող, ապա ձեզ մոտ կարող է առաջանալ սրտխառնոց։

 

 

Խնամքի վերաբերյալ խորհուրդներ

Առողջ սնվելը, ձեր պրենատալ վիտամինները ընդունելը, բավարար քանակությամբ ջուր խմելը, մի քիչ մարզվելը և ժամանակ հատկացնելը ձեր սիրած մարդկանց հետ ձեր սիրած բաները անելու համար շատ լավ միջոցներ են հղիության ընթացքում ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելու համար։

Այս շաբաթ գուցե փնտրեք սրտխառնոցը և դժվարամարսությունը թեթևացնելու եղանակներ։ Նաև կարող եք արդեն սկսել մարզել ձեր կոնքի մկանները, եթե մինչ այս դեռ չէիք սկսել։

 

Պայքարը սրտխառնոցի դեմ

Սրտխառնոցը, դժվարամարսությունը և ռեֆլյուքը կարող են բերել դիսկոմֆորտի։ Ահա դրանց դեմ պայքարելու մի քանի տարբերակ՝

Քննարկեք ձեր ախտանիշները ձեզ հսկող բժշկի հետ։ Հարցրեք նրան անվտանգ թթվամարիչների և դեղամիջոցների մասին, որոնք կարող են ձեզ օգնել կառավարել ձեր ախտանիշները, ինչպես նաև դիտարկեք այլընտրանքային բուժման միջոցներ, օրինակ՝ ասեղնաբուժություն։

 

Կեգելի վարժություններ

Եթե դեռ չեք սկսել Կեգելի վարժությունները, ապա հիմա դա անելու ճիշտ ժամանակն է։ Կեգելը ամրացնում և տոնուսի է բերում ձեր կոնքի հատակի, հեշտոցը շրջապատող և շեքի շրջանի մկանները։

 

Կեգելի վարժությունները կարող են նաև՝

Կեգելի վարժություններ անելու ժամանակ անհրաժեշտ մկանները թիրախավորելու համար փորձեք սեղմել միզուկի և հեշտոցի շուրջ գտնվող մկանները։ Սրանք այն մկաններ են, որոնք կանգնեցնում են մեզի հոսքը միզելու ընթացքում (բայց մեզի հոսքը այս եղանակով դադարեցնելը մի դարձրեք սովորույթ, պարզապես մի քանի անգամ փորձեք անել սա, որպեսզի կարողանաք գտնել Կեգելի համար հարկավոր ճիշտ մկանները)։

Այդ մկանները գտնելուն պես արդեն պատրաստ կլինեք անել վարժությունը։ Սկսեք դանդաղ՝ սեղմել այդ մկանները 3-5 վայրկյան տևողությամբ, հանգստացեք և կրկնեք 10-ից 20 անգամ՝ օրվա ընթացքում առնվազն 3 անգամ։ Որպեսզի ավելի հեշտ անեք, փորձեք պատկերացնել, որ ձեր հեշտոցով դանդաղորեն բարձրացնում և ցած եք դնում որևէ փոքր առարկա (օրինակ լոբու հատիկ)։ Գնալով դժվարացրեք այս վարժությունը՝ մկանները մինչև 10 վայրկյան ձգած պահելով և օրվա ընթացքում ավելի շատ կրկնումներ անելով։

 

Ձեր 24-րդ շաբաթի ստուգաթերթը

 

 

Խորհուրդներ զուգընկերների համար

Հիմա շատ լավ ժամանակ է մի քանի քայլ առաջ մտածելու համար այն մասին, թե ինչպես եք դուք և ձեր զուգընկերը հարմարվելու ձեր նորածին երեխայի տուն գալու առաջին մի քանի օրերի և շաբաթների ընթացքում։

Արդյո՞ք մի քանի օրից ավել տանն եք լինելու, որպեսզի կարողանաք խնամել ձեր զուգընկերոջը և ձեր նորածին բալիկին։ Արդյո՞ք ընտանիքի այլ անդամ մնալու է ձեր տանը կամ լինելու է մոտակայքում՝ անհրաժեշտության դեպքում օգնելու համար։ Եթե ոչ, ապա դուք պետք է մտածեք հատուկ հետծննդաբերական շրջանում մայրիկին և ընտանիքին աջակցող ու օգնող մասնագետ վարձելու մասին:

 

Ձեր բժշկի աշխատասենյակում

Այս շաբաթ հնարավոր է լինի ձեր բժշկի հերթական ռուտին այցը։ Ձեր բժիշկը պետք է ՝

 

Աճող փորը

Ձեր հսկող բժիշկը կարող է շոշափել ձեր արգանդի վերին հատվածը, որը կոչվում է հատակ։ Այն այժմ գտնվում է ձեր պորտից մի փոքր վերև։ Ձեր բժիշկը նաև կարող է չափել ձեր արգանդի հատակի բարձրությունը կամ հեռավորությունը ձեր ցայլոսկրից մինչև արգանդի գագաթը։ Այս չափումները օգնում են հասկանալ արգանդի և աճող երեխայի մոտավոր չափերը։

Հատակի բարձրությունը չափվում է սանտիմետրերով և պետք է համապատասխանի նրան, թե հղիության որերորդ շաբաթում եք գտնվում (1-2 սանտիմետր շեղումով)։ Որպես օրինակ՝ 24-րդ շաբաթում ձեր արգանդի հատակի բարձրությունը ամենայն հավանականությամբ կազմելու է 24 սանտիմետր։

 

Գլյուկոզի սքրինինգային հետազոտություն

Բժիշկ մասնագետները խորհուրդ են տալիս, որ բոլոր հղի կանայք հղիության ընթացքում պետք է անցնեն գեստացիոն դիաբետի կամ արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակի սքրինինգային հետազոտություն։

Գեստացիոն դիաբետի սքրինինգը ներառում է մանրակրկիտ բժշկական և ընտանեկան հուշագրի հավաքում, արյան հետազոտություն և ռիսկի գործոնների առկայության ճշտում։ Եթե հղի կինը ունի գեստացիոն դիաբետի ռիսկի գործոններ, ապա այս սքրինինգային հետազոտությունները պետք է ավելի շուտ իրականացվեն՝ անգամ առաջին պրենատալ այցի ժամանակ։

Իսկ այն կանայք, որոնք չունեն ռիսկի գործոններ, պետք է անցնեն գեստացիոն դիաբետի սքրինինգային հետազոտություն հղիության 24-28 շաբաթների ընթացքում։

Չնայած նրան, որ գոյություն ունեն հետազոտման բազմաթիվ տարբերակներ, ձեզ մոտ ամենայն հավանականությամբ կիրականացնեն 1-ժամյա գլյուկոզի տոլերանտության թեստ։ Այս տարբերակի համար պետք չէ սոված մնալ։ Դուք պարզապես պետք է խմեք քաղցր, օշարակային գլյուկոզի լուծույթ։ Ինչից մի ժամ հետո ձեզնից կվերցնեն արյան նմուշ՝ նրա մեջ գլյուկոզի մակարդակը չափելու համար։

 

Ի՞նչ են ասում մասնագետները

Հիշեք, որ սա սքրինինգային հետազոտություն է։ Եթե արդյունքները ցույց են տալիս գլյուկոզի բարձր մակարդակ, ապա դա դեռ չի նշանակում, որ ձեզ մոտ կա գեստացիոն դիաբետ։ Դա պարզապես նշանակում է, որ դուք պետք է անցնեք ևս մեկ հետազոտություն։ Եթե հաջորդ հետազոտությունների (3-ժամյա գլյուկոզի տոլերանտության թեստ) առնվազն 2 կամ ավելի արդյունքները կրկին նորմայի սահմաններից դուրս են, ապա ձեր բժիշկը ձեզ մոտ կախտորոշի գեստացիոն դիաբետ։

 

Առաջիկա բժշկի այցերը

Ձեր հաջորդ ռուտին պրենատալ այցը ամենայն հավանականությամբ լինելու է 28-րդ շաբաթում՝ 3-րդ եռամսյակում։ Այդ պահից սկսած դուք կսկսեք այցելել ձեր հսկող բժշկին ամիսը 2 անգամ։ Իսկ 36-րդ շաբաթից սկսած արդեն շաբաթը մեկ անգամ։

 

Հատուկ նկատառումներ

Բնական է, որ ուզում եք նայել ձեր փորիկից ներս՝ տեսնելու համար ձեր երեխային, պարզապես խուսափեք բիզնես նպատակներով իրականացվող ոչ-բժշկական գերձայնային հետազոտություններից և հուշանվերային նկարներից։ Ճիշտ կլինի, որ ձեր գերձայնային հետազոտությունը իրականացնեք և նկարները վերցնեք ձեր հսկող բժշկի մոտից։

 

Հուշանվերային գերձայնային հետազոտություններ

Պայքարեք «կրպակներում» հուշանվերային 3D կամ 4D գերձայնային հետազոտություններ իրականացնելու ցանկության դեմ։ Ըստ Սննդի և Դեղերի Վարչության՝ գերձայնային հետազոտությունը պետք է իրականացվի միայն բժշկի պահանջով և որակավորված մասնագետի կողմից, ինչպիսին են սոնոգրաֆիստը, ռադիոլոգը կամ մանկաբարձը։

Իհարկե ճիշտ է, որ գերձայնային տեխնոլոգիաները լայն շրջանակներում համարվում են ամբողջովին անվտանգ։ Սակայն բիզնես նպատակներով կատարվող գերձայնային հետազոտությունները հնարավոր է որ իրականացնեն անվտանգության չափանիշներին չհամապատասխանող սարքավորումներով։

 

Մի քանի խոսք MyKid-ից

Ձեր երեխան շատ մեծ քայլեր է անում իր զարգացման մեջ։ Բացի նրանից, որ նա աճում է և քաշ է հավաքում, ձեր երեխայի մարմնում նաև շարունակում են զարգանալ և ծնվելուն պատրաստվել տարբեր օրգան համակարգեր։ Դուք կարող եք ձեր մարմինը պատրաստել ծննդաբերությանը՝ սկսելով կամ շարունակելով անել Կեգելի վարժությունները։ Մնացել է ընդամենը 16 շաբաթ։

Related posts

Ձեր հղիության առաջին շաբաթը

mykid
4 years ago

Ձեր հղիության 20-րդ շաբաթը

mykid
4 years ago

Ձեր հղիության 29-րդ շաբաթը

mykid
2 years ago