mykid.am
Հղիության Շաբաթները

Ձեր հղիության 23-րդ շաբաթը

Ձեր հղիության 23-րդ շաբաթը

 

 

Այս հոդվածում

Հղիության 23-րդ շաբաթում ձեր երեխան գնալով էլ ավելի ուժեղ և ակտիվ է դառնում։ Այժմ արդեն ավելի հեշտ է հասկանալ, որ այդ փոքրիկ հարվածների զգացումը իրականում երեխայի շարժումներն են, այլ ոչ թե գազերը։ Այս շաբաթ նաև հնարավոր է ավելի տաք զգաք ձեզ քան սովորաբար, և ամենայն հավանականությամբ ձեր աչքերի և տեսողության մեջ կնկատեք որոշակի փոփոխություններ։

Քանի՞ ամիս է 23 շաբաթական հղիությունը։ 5 ամիս և 3 շաբաթ

Ո՞ր եռամսյակն է։ 2-րդ եռամսյակ

Քանի՞ շաբաթ է մնացել։ 17 շաբաթ

 

Ձեր երեխայի զարգացումը 23-րդ շաբաթում

 

23-րդ շաբաթում երեխայի երկարությունը նրա գլխի գագաթից մինչև հետույքը կազմում է մոտավորապես 20,3 սանտիմետր։ Երեխայի հասակը՝ հաշված նրա գլխի գագաթից մինչև կրունկները կազմում է մոտ 28,9 սանտիմետր։ Այս շաբաթ երեխան կշռում է մոտավորապես 565 գրամ։

Ակտիվությունը

Երեխայի մոտ ավելանում է մկանային զանգվածը և նա գնալով ավելի ուժեղ է դառնում։ Նա նաև շատ ակտիվ է։ Գուցե սկսեք ավելի շատ շարժումներ զգալ։

Ուղեղի զարգացումը

Այս ժամանակաշրջանում երեխայի ուղեղը շատ արագ է զարգանում։

Աչքեր

Երեխան արդեն իսկ 23-րդ շաբաթում կարող է լույսի նկատմամբ ռեակցիա ցուցաբերել։ Եթե ձեր փորիկին լույս գցեք, ապա ձեր երեխան կարող է արձագանքել դրան և սկսել շարժվել։

Եղունգներ

Երեխայի եղունգները արդեն հասնում են նրա մատների ծայրերին։

Ապրելիությունը արգանդից դուրս

Շատ հազվադեպ է լինում, որ 23-րդ շաբաթում ծնված երեխաները գոյատևում են։ Սակայն հղիության 23-րդ շաբաթում ծայրահեղ վաղաժամ ծնված երեխաները ունեն գոյատևելու չնչին շանսեր։ Այսքան շուտ ծնված երեխաները դեռ պատրաստ չեն արգանդից դուրս կյանքին։ Նրանք նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բարձր մակարդակի մասնագիտական խնամքի կարիք ունեն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զարգացած երկրներում 23-րդ շաբաթում ծնված երեխաների 23-27%-ը գոյատևում են և գնում են տուն՝ իրենց ընտանիքի մոտ։

Այս շաբաթ ձեր ամենից հաճախ հանդիպող ախտանիշները

Այս շաբաթ դուք հնարավոր է բախվեք հղիության հետ կապված տարբեր ախտանիշների հետ՝ սննդային քմահաճություններ, ոտքերի մկանների ջղաձգումներ, մոռացկոտություն, Բրեքսթոն Հիքսի կծկանքներ, կամ կլոր կապանի ցավեր։ Դուք նաև կարող եք նկատել ևս 2 նոր ախտանիշ՝ ջերմահորդանքներ և տեսողության հետ կապված փոփոխություններ։

Ջերմահորդանքներ

Դուք հնարավոր է ձեզ ավելի տաք զգաք քան սովորաբար։ Հղի կանանց 1/3-րդից ավելի մոտ հղիության ընթացքում լինում են ջերմահորդանքներ։ Դրանց հիմնական մեղավորները հորմոնային փոփոխություններն ու քաշի ավելացումն են։

Տեսողություն

Մարմնում կուտակվող հավելյալ հեղուկը և հղիության ընթացքում տեղի ունեցող հորմոնային փոփոխությունները կարող են բերել աչքերի և տեսողության հետ կապված փոփոխությունների։ Դուք կարող եք ունենալ հետևյալ ախտանիշները՝

 

 

Խնամքի վերաբերյալ խորհուրդներ

Բալանսավորված սննդակարգով սնվելը և նախածննդյան վիտամիններն ընդունելը շատ լավ միջոց են հղիության ընթացքում ձեզ անհրաժեշտ բոլոր սննդանյութերը ստանալու համար։ Եթե այդ ամենին նաև ավելացնեք մի փոքր մարզանք, ապա կկարողանաք ձեր մարմինը առողջ պահել և ձեր քաշը պահել խորհուրդ տրվող սահմաններում։ Իսկ դրսում ավելի շատ ժամանակ անցկացնելը կօգնի բարձրացնել ձեր տրամադրությունը և կնպաստի, որ ավելի շատ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվեք։

Ժամանակ անցկացրեք արևի տակ

Այս շաբաթ կարող եք փորձել արևի տակ որոշակի ժամանակ անցկացնել։ Մի փոքր արևը շատ օգտակար է ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխայի համար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հղիության ընթացքում արևի տակ ժամանակ անցկացնելը շատ կարևոր է երեխայի աչքերի զարգացման համար։ Ինչպես նաև դրսում ժամանակ անցկացնելը լավ կանդրադառնա ձեր հոգեկան առողջության և ինքնազգացողության վրա։

Արևը վիտամին D-ի շատ լավ բնական աղբյուր է։ Վիտամին D-ն անհրաժեշտ է ձեր երեխայի ոսկրերի աճի, ուղեղի զարգացման և հետագա հոգեկան առողջության համար։ Իսկ մեծահասակների մոտ վիտամին D-ն ամրացնում է ոսկրերը, բարձրացնում է իմունային համակարգի ակտիվությունը և նվազեցնում է մարմնում տեղի ունեցող բորբոքային պրոցեսները։

Վիտամին D-ի անբավարարությունը շատ տարածված է հղիների մոտ և ավելի հաճախ է հանդիպում, եթե հղիի մոտ կան որոշակի ռիսկի գործոններ։ Դուք հնարավոր է վիտամին D-ի անբավարարության ռիսկի խմբում լինեք, եթե՝

Բավարար քանակությամբ վիտամին D ստանալու համար դուք կարող եք՝

Պայքարը ջերմահորդանքների դեմ

Ձեր հղիության հետ մեկտեղ ջերմահորդանքները կարող են գնալով ավելի վատանալ։ Նրանք նաև կարող են ծննդաբերությունից հետո որոշակի ժամանակ պահպանվել։ Դուք կսկսեք ձեզ ավելի լավ զգալ, երբ հետծննդյան շրջանում ձեր հորմոնները վերադառնան նորմալ մակարդակի։ Միևնույն ժամանակ դուք կարող եք փորձել ձեզ հնարավորինս զով պահել։

Ձեր աչքերի խնամքը

Եթե ունեք ձեր աչքերի հետ կապված որևէ խնդիր, ապա խոսեք ձեր բժշկի հետ։ Հիմնականում հղիության ընթացքում աչքերի և տեսողության հետ կապված փոփոխությունները վտանգավոր չեն և անհետանում են երեխայի ծնվելուց հետո։ Բայց երբեմն ուղեկցող հիվանդությունները, ինչպիսիք են՝ զարկերակային գերճնշումը կամ շաքարային դիաբետը կարող են բերել ավելի ծանր վիճակի առաջացման։ Հղիության ընթացքում դուք պետք է՝

 

23-րդ շաբաթում ձեր անելիքների ցանկը

 

Խորհուրդներ զուգընկերների համար

Մինչդեռ ձեր զուգընկերը պատրաստվում է աշխատանքից արձակուրդ վերցնել՝ ծննդաբերության և վերականգման համար, դուք նույնպես կարող եք արձակուրդ վերցնել՝ ձեր նորածին երեխայի հետ ժամանակ անցկացնելու համար։ Եթե ձեր աշխատանքը տնից դուրս է, ապա ժամանակն է խոսել ձեր գործատուի հետ հնարավոր տարբերակների մասին։ Դուք կարող եք պլանավորել սովորական արձակուրդ կամ օգտագործել ձեր հիվանդության արձակուրդի ժամանակը։ Որոշ գործատուներ կարող են առաջարկել վարձատրվող արձակուրդ, որոշները առանց վարձատրության, բայց աշխատանքը պահելու պայմանով, իսկ որոշները կարող են ընդհանրապես չընդառաջել ձեզ և չտրամադրել արձակուրդ։ Դրա համար ավելի լավ է այդ ամենը նախօրոք քննարկել ձեր գործատուի հետ։

 

Առաջիկա բժշկի այցերը

 

Հատուկ նկատառումներ

Բնական է ժամանակից շուտ ի հաս եկած ծննդաբերությունից վախենալը, հատկապես եթե ունեք դրա բարձրացած ռիսկ։ Ահա այն ամենը, ինչպ պետք է իմանաք։

 

Վաղաժամ ծննդաբերություն

37 շաբաթից շուտ ծննդաբերությունը համարվում է վաղաժամ։ Վաղաժամ ծննդաբերությունը ոչ միշտ է նշանակում, որ երեխան պարտադիր պետք է ծնվի, սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ ծննդաբերությունը կանգնեցնել պարզապես հնարավոր չէ։

Վաղաժամ ծննդաբերությունը վտանգավոր է, քանի որ ժամանակից շուտ ծնված երեխան դեռ ամբողջովին չի զարգացել և պատրաստ չէ արգանդից դուրս կյանքին։ Անհաս երեխաները հատուկ խնամքի կարիք ունեն և նրանց մոտ շատ հաճախ զարգանում են առողջության հետ կապված լուրջ խնդիրներ։

Դուք կարող եք վաղաժամ ծննդաբերության ռիսկի խմբում լինել, եթե՝

Վաղաժամ ծննդաբերության նշաններն են՝

Եթե անհանգստացած եք վաղաժամ ծննդաբերությամբ կամ ունեք ծննդաբերության նախանշաններ, ապա կապվեք ձեզ հսկող բժշկի հետ և գնացեք հիվանդանոց՝ մասնագետի կողմից հետազոտվելու համար։ Եթե բժիշկը հաստատի, որ ծննդաբերությունը սկսվել է, ապա նա կփորձի կանգնեցնել վաղաժամ ծննդաբերությունը կամ գոնե կերկարացնի երեխայի ծնվելու ժամանակը այնքան, որքան հարկավոր է երեխային ավելի լավ զարգանալու և արգանդից դուրս կյանքին պատրաստ լինելու համար։

 

Մի քանի խոսք MyKid-ից

Չնայած նրան, որ ձեր երեխան դեռ շարունակում է զարգանալ և դեռ պատրաստ չէ լույս աշխարհ գալու համար, համենայն դեպս, այժմ հնարավոր է, որ երեխան հատուկ մասնագիտական խնամքի շնորհիվ կկարողանա գոյատևել արգանդից դուրս։ Սկսած այս պահից՝ ամեն անցնող շաբաթը մեծացնում է ձեր երեխայի՝ արգանդից դուրս ապրելիության շանսերը։ Այնուամենայնիվ, երեխաների ընդամենը 0,5%-ն է ծնվում մինչև 3-րդ եռամսյակը։

Հաջորդ շաբաթ՝ հղիության 6-րդ ամսում, դուք պետք է այցելեք ձեր բժշկին՝ հերթական նախածննդյան զննման համար։

Related posts

Ձեր հղիության 15-րդ շաբաթը

mykid
4 years ago

Ձեր հղիության 38-րդ շաբաթ

mykid
4 years ago

Ձեր հղիության 32-րդ շաբաթը

mykid
2 years ago