mykid.am
Հղիության Շաբաթները

Ձեր հղիության 22-րդ շաբաթը

Ձեր հղիության 22-րդ շաբաթը

 

 

Այս հոդվածում՝

22 շաբաթականում դուք արդեն անցել եք ձեր հղիության կեսից ավելին։ Այժմ դուք կարող եք ստետոսկոպի օգնությամբ լսել ձեր երեխայի սրտի զարկերը։ Դուք նաև կարող եք զգալ ձեր առաջին, թույլ, կեղծ կծկումները։

 

Քանի՞ ամիս է 22 շաբաթական հղիությունը։ 5 ամիս և 2 շաբաթ

Ո՞ր եռամսյակն է։ Երկրորդ եռամսյակը

Քանի՞ շաբաթ է մնացել։ 18 շաբաթ

 

 

Ձեր երեխայի զարգացումը հղիության 22-րդ շաբաթում

Հղիության 22-րդ շաբաթականում երեխայի գագաթից մինչև հետույք ընկած հատվածի երկարությունը կազմում է 19,2 սանտիմետրից ավելի։ Իսկ նրա հասակը՝ հաշված գլխի գագաթից մինչև կրունկները, կազմում է մոտավորապես 27,4 սանտիմետր։ Այս շաբաթ երեխան կշռում է մի փոքր ավելի քան 476 գրամը։

 

Աչքերի զարգացումը

Այս ընթացքում սկսում են զարգանալ երեխայի արցունքածորանները։

 

Սրտի զարկերը

22-րդ շաբաթում ստետոսկոպի միջոցով արդեն կարելի է լսել երեխայի սրտի զարկերը։ Դուք կարող եք տարբերել մոր և երեխայի սրտի զարկերը՝ մեկ րոպեում լսվող զարկերի քանակով։ Չափահաս մարդու սրտի զարկերը րոպեում տատանվում են 60-ից 100-ի սահմաններում։ Երեխայի սիրտն ավելի արագ է բաբախում, նրա սրտի զարկերը մեկ րոպեում մոտավորապես 110-160 են։

 

Գնալով ամրացող ոսկրեր

Երեխան արագ է մեծանում, և նրա առողջ զարգացման համար՝ հատկապես ոսկրերի և ատամների, այժմ ավելի շատ կալցիում է անհրաժեշտ։ Երեխայի կմախքը շարունակում է ամրանալ։

 

Շարժումներ

Երեխայի ձեռքերն այժմ կարող են ինքնուրույն շարժվել։ Երեխան կարող է մեկ ձեռքով հպվել մյուս ձեռքին, խաչել ձեռքերը և նույնիսկ բռնել պորտալարը։

Այս շաբաթվա ընթացքում ձեր ամենից հաճախ հանդիպող ախտանիշները

Հղիության երկրորդ եռամսյակում ձեզ մոտ կարող են ի հայտ գալ՝ ոտքերում ծանրության զգացողություն, մոռացկոտություն, անընդհատ ուտելու ցանկություն, քթի փակվածության զգացողություն կամ մաշկային փոփոխություններ։

 

Արգանդի կծկումներ

Այս շաբաթ ձեր արգանդը սկսում կծկվել, բայց դուք գուցե դա չնկատեք։ Արգանդի կեղծ կծկումները (Բրեքսթոն Հիքսի կծկումներ) սկսվում են արդեն 20-րդ շաբաթվա ընթացքում և հղիության զարգացմանը զուգընթաց ավելի արտահայտիչ են դառնում։

Բրեքսթոն Հիքսի կծկումները արգանդի մկանների ձգման հետևանք են։ Երբ մկանները հաստանում են, դուք որովայնում ծանրության զգացողություն եք ունենում։ Այս կծկումները նորմալ են։ Սովորաբար դրանք թույլ են և անկանոն, բայց ձեզ կարող են ավելի ուժեղ թվալ։

Հաճախ Բրեքսթոն Հիքսի կծկումներն համարվում են «պրակտիկայի կծկումներ», այսինքն դրանց շնորհիվ դուք նախապատրաստվում եք ծննդաբերության ժամանակ արդեն իրական կծկումներին։ Դրանք վտանգավոր չեն։ Այնուամենայնիվ կարևոր է իմանալ այս պրակտիկայի կծկումների և իրական կծկումների տարբերությունը։

 

 

Խնամքի վերաբերյալ խորհուրդներ

Որպեսզի հղիության ընթացքում պահպանեք ձեր ֆիզիկական վիճակն ու առողջությունը, ապա դուք պետք է մի քիչ մարզվեք, քաշի ավելացման առաջարկվող ուղեցույցների ցուցանիշների սահմաններում մնաք, ընդունեք ձեր պրենատալ վիտամինները, բաց չթողնեք ոչ-մի պրենատալ այց և հետևեք ձեր բժշկի կամ մանկաբարձի տված խորհուրդներին։

Այս շաբաթվա ընթացքում դուք կարող եք ավելի մանրամասն ուսումնասիրել ձեր սննդակարգը, համոզվելու համար, որ այն բալանսավորված է և պարունակում է բավարար քանակությամբ կալցիում։ Կարող եք մտածել նաև այն մասին, թե ինչպես եք ձեզ զգում, երբ ուրիշները քննարկում են ձեր մարմինը կամ դիպչում են ձեր փորիկին։

 

Ընդունեք ձեր կալցիումը

Ձեր երեխային կալցիումն անհրաժեշտ է ամուր ոսկրեր ունենալու համար։ Հղիության երկրորդ կեսում երեխային անհրաժեշտ կալցիումի քանակն ավելանում է։ Եթե դուք սննդի միջոցով բավարար քանակությամբ կալցիում չստանաք, ապա ձեր երեխան այդ պակասը կլրացնի՝ իրեն անհրաժեշտ կալցիումը վերցնելով ձեր ոսկրերից։

Փորձագետները խորհուրդ են տալիս, որ 18 տարեկանից բարձր տարիքի հղի կանայք օրական ստանան 1000մգ կալցիում։ Դուք պետք է ընդունեք ձեր պրենատալ վիտամինները և փորձեք ձեր օրվա սննդով բավարար քանակությամբ կալցիում ստանալ՝ ընտրելով կալցիումով հարուստ սննդատեսակներ, օրինակ՝

 

Ձեր 22-րդ շաբաթվա անելիքների ցանկը

 

Խորհուրդներ զուգընկերներին

Մինչդեռ առաջին հերթին ձեր մտքով անցնում են ծննդաբերության վերաբերյալ դասընթացները (լավ նպատակներով), բայց հնարավոր է ցանկանաք փնտրել նաև նորածնային խնամքի, ծնողական և նորածնի սիրտ-թոքային վերակենդանացման վերաբերյալ դասընթացներ։ Այս դասընթացները սովորեցնում են հիմնական բաներ, օրինակ՝ ինչպես փոխել տակդիրը, լողացնել և կերակրել երեխային։ Բայց գուցե ամենակարևորն այն է , որ այս դասընթացները ձեզ և ձեր զուգընկերոջը ավելի ինքնավստահ են դարձնում։

 

Ինչ են ասում փորձագետները

Նորածնին խնամելը կարող է բավականին դժվար լինել, հատկապես, եթե նա ձեր առաջին երեխան է։ Այս նոր պարտականությունների ի գալուն պես սթափ դատելը ձեզ և ձեր զուգընկերոջը համար կարող է շատ դժվար լինել՝ հատկապես, երբ այս ամենից բացի նաև զրկված եք լինում քնից։ Բայց եթե այս նոր իրավիճակի մեջ մտնեք արդեն որոշակի տեղեկություններ ունենալով և նորածնին խնամելու վերաբերյալ որոշ գիտելիքներով, ապա դա կարող է նվազեցնել ձեր սթրեսը և բարձրացնել ձեր ինքնավստահությունը։

Կարող եք դասընթացների մասին տեղեկություններ ստանալ ձեր բժշկից, կամ պարզապես խոսել ձեր հիվանդանոցում կամ ծննդատանը գտնվող որևէ մեկի հետ։

 

Բժշկի այցեր

Եթե պրենատալ հետազոտության համար հերթագրված այց ունեք, ապա սովորաբար այս շաբաթը վերջին շաբաթն է, որի ընթացքում անցկացվում են մի շարք հետազոտություններ, ներառյալ՝

Առաջիկա բժշկի այցեր

 

Հատուկ նկատառումներ

Բարձր զարկերակային ճնշումն առողջական վիճակ է, որը շատ մայրիկներ ունենում են մինչև հղիությունը, բայց երբեմն այն զարգանում է հենց հղիության ընթացքում։

 

Բարձր զարկերակային ճնշում

Զարկերակային ճնշումը սրտի արյուն մղելու ընթացքում անոթների պատերին արյան գործադրած ճնշումը կամ ուժն է։ Այն գրվում է երկու թվի տեսքով։ Առաջին թիվը սիստոլիկ ճնշումն է, իսկ երկրորդը՝ դիաստոլիկ ճնշումը։ Զարկերակային ճնշման չափման միավորը միլիմետր սնդիկի սյունն է (մմ․ս․ս․)։

Նորմալ զարկերակային ճնշում է համարվում սիստոլիկի 120մմ․ս․ս-ից փոքր ցուցանիշը, իսկ դիաստոլիկի 80մմ․ս․ս․-ից փոքր ցուցանիշը (գրվում է <120/80 մմ․ ս․ս․)։ Եթե արյան զարկերակային ճնշումը բարձր է ուղեցույցների սահմանած նորմայից՝ առնվազն 4 ժամ տարբերությամբ կատարված 2 չափումների արդյունքում, ապա դա կոչվում է հիպերտենզիա։

Բժիշկները հիպերտենզիան դասակարգում են մի քանի աստիճանի՝

 

 

 

Բարձր զարկերակային ճնշումը հղիության ընթացքում

Բարձր զարկերակային ճնշումը հանդիպում է 12-17 հղիներից 1-ի մոտ։ Հղիության ընթացքում հանդիպող բարձր զարկերակային ճնշման երկու տեսակ կա։

 

Բարդություններ

Հղիության ընթացքում չբուժված հիպերտենզիան, մոր և մանկան համար կարող է առաջացնել որոշ խնդիրներ, ներառյալ՝

 

Բուժում

Հղիության ընթացքում բարձր զարկերակային ճնշման բուժումը կախված է ձեզ մոտ առկա բարձր զարկերակային ճնշման տեսակից, զարկերակային ճնշման աստիճանից և ձեր ախտանիշներից։ Բուժումն իր մեջ ներառում է՝

 

 

Ինչ վերաբերում է ախտանիշներին՝

Հաճախ բարձր զարկերակային ճնշումը համր վիճակ է, որի ընթացքում պարտադիր չէ որևէ ախտանիշ ունենալ։ Այնուամենայնիվ կան ախտանշաններ, որոնք կարող են վկայել այն մասին, որ ձեր զարկերակային ճնշումը վատթարանում է կամ վերածվում է պրեէկլամպսիայի։ Օրինակ՝

Մի քանի խոսք MyKid-ից

Ձեր որովայնն սկսում է ավելի մեծանալ և բարձրանալ և արդեն 22-րդ շաբաթվա ընթացքում ձեր արգանդի գագաթը (հայտնի է նաև, որպես հատակ) արդեն գտնվում է պորտից վեր։ Երբ արդեն սկսեք զգալ արգանդի կեղծ կծկումները, ապա ձեր արգանդը ժամանակ առ ժամանակ մի քանի վայրկյանով նույնիսկ կարող է պինդ թվալ։

Արգանդի ներսում ձեր երեխան շարունակում է մեծանալ և քաշ հավաքել։ Եթե ձեռքի մեջ պահեք մոտ կես կիլոգրամ կշռող սուրճի տոպրակ կամ կարագ, ապա մոտավորապես կպատկերացնեք, թե այս շաբաթվա ընթացքում ձեր երեխան որքան է կշռում։ Հաջորդ շաբաթը կլինի ձեր հինգերորդ ամսվա վերջին շաբաթը։

Related posts

Ձեր հղիության 8-րդ շաբաթը

mykid
2 years ago

Ձեր հղիության 15-րդ շաբաթը

mykid
4 years ago

Ձեր հղիության 25-րդ շաբաթը

mykid
4 years ago