mykid.am
Հղիության Շաբաթները

Ձեր հղիության 18-րդ շաբաթը

 

Այս հոդվածում՝

 

Պտղի աճի և մկանային համակարգի զարգացմանը համընթաց, ավելի հստակ են դառնում նրա շարժումները, և հղիության 18-րդ շաբաթում դրանք սկսում են զգալ նույնիսկ առաջնեկի ծննդին սպասող կանայք: Պտղի շարժումները դեռ այնքան էլ ուժգին չեն, դրանք առայժմ թեթևակի հրումներ կամ աղիների կծկումներ են հիշեցնում, և այդ իսկ պատճառով դեռ վաղ է դրանք հաշվել:

 

Պտղի զարգացումը հղիության 18-րդ շաբաթում

Հղիության 18-րդ շաբաթում պտղի հասակը գլխի գագաթից մինչ կոնքի շրջան՝ 14.7սմ:

Պտղի միջին հասակը հղիության 18-րդ շաբաթում գլխի գագաթից մինչև ստորին վերջույթները կազմում է մոտ 21.2սմ, իսկ քաշը հասնում է՝ 222գ:

 

Քուն

Պտուղը զարգացնում է քնի իր հմտությունները: Ներքին ժամացույցը, որը կարգավորում է քունը և արթնանալը ամբողջ օրվա ընթացքում, պտղի աճի հետ մեկտեղ զարգանում և ավելի կատարելագործվում է:

Նյարդային համակարգ

Սկսում է միելի սինթեզը: Միելինը՝ ճարպի և սպիտակուցների խառնուրդ է, որը մեկուսացնում և պաշտպանում է նյարդային համակարգի բջիջները (նեյրոններ), ներառյալ ուղեղը և ողնուղեղը: Այն նաև օգնում է ազդակների գրգիռներին ավելի արագ հաղորդվել ծայրամասային նյարդային համակարգ:

 

Վերարտադրողական համակարգ

Մինչ պտղի վերարտադրողական համակարգը դեռ գտնվում է զարգացման փուլում, ՈՒՁ-սարքի շնորհիվ կարելի է որոշել պտղի սեռը:

Շարունակում է ձևավորվել պտղիսեռական համակարգը, իգական սեռի դեպքում արգանդը և ֆալոպյան փողերը որովայնի խոռոչում իրենց տեղն են զբաղեցնում, իսկ արական սեռի դեպքում` արտաքին սեռական օրգաններն արդեն բավականին հստակ տեսխնելի են: Ուղեղի կեղևն ակտիվորեն զարգանում է, ձևավորվում են գալարները և ակոսները: Երեխայի էնդոկրին համակարգը սկսում է իր աշխատանքը: Արդեն գործում են մակերիկամը և ուրցագեղձը:

Այս ինտերակտիվ փորձի ընթացքում փորձեք ուսումնասիրել 18-րդ շաբաթվա հանգրվաններից մի քանիսը:

Ախտանիշներ

18 շաբաթականում պտղի շարժումներն սկսում են զգալ նույնիսկ առաջնեկի ծննդին սպասող ապագա մայրիկները: Պտղի շարժումները դեռ այնքան էլ ուժգին չեն, դրանք առայժմ թեթևակի հրումներ և աղիների գալարակծկումներ են հիշեցնում, և այդ իսկ պատճառով դեռ վաղ է դրանք հաշվել, իսկ սրտի ռիթմը կարող է արձանագրվել միայն ՈՒՁ-սարքի միջոցով:

 

 

 

Խնամքի մասին խորհուրդներ

Գուցե այս շաբաթ ցանկություն ունենաք իմանալ, թե ինչպես պայքարել գլխապտույտի կամ գլխացավի դեմ: Հիանալի ժամանակ է նաև սկսել մարզվել:

Հիպոտոնիա Դուք կարող եք այլ կերպ չզգալ, նույնիսկ եթե արյան ճնշումը մի փոքր ընկնի: Բայց եթե մի փոքր գլխապտույտ կամ գլխացավ եք ունենում, պետք է՝

 

Մի փոքր ազատություն

Վերջին մի քանի ամիսների ընթացքում դուք ենթարկվել եք ֆիզիկական և էմոցիոնալ փոփոխությունների: Փորձեք մի փոքր դադար տալ, որպեսզի կարողանաք ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ: Կարող եք մի քանի ժամ կամ մեկ օր անցկացնել ձեր ընկերների կամ ձեր զուգընկերոջ հետ սպա-սրահում կամ քաղաքըց դուրս որևէ տեղ: Նախածննդյան մերսումը ինչպես նաև վարսահարդարումը, մատնահարդարումը և պեդիկյուրը կարող են հրաշալի պատճառ լինել հանգստի համար:

Պարզապես տեղեկացրեք սպա-սրահում, որ հղի եք: Նման պրոցեդուրաներից շատերը, ինչպիսիք են մատնահարդարումը և մազերի ներկումը, երկրորդ եռամսյակն անցնելուց հետո անվտանգ են, բայց քիմիական նյութերի օգտագործման սահմանափակումն ու լավ օդափոխվող տարածքում մնալը միշտ էլ ամենաապահովն են: Եթե ​​բուժման վերաբերյալ հարցեր ունեք, կարող եք դիմել ձեր բժշկին:

Հատուկ նկատառումներ

Խորհուրդներ զուգընկերներին

Նախքան երեխայի ծնվելը, շատ բան կա անելու, ներառյալ մանկաբույժի ընտրությունը ինչպես նաև պլանավորում խնամքի համար առաջին անհրաժեշտության պարագաների ձեռք բերում: Մանկաբույժի ընտրության հարցում, կարող եք խորհրդակցել ձեր ընտանիքի ադամների, ընկերների, այլ ծնողների կամ նույնիսկ ձեր բժշկի հետ:

Մանկաբույժին ընտրելիս պետք է հաշվի առնել շատ հանգամանքներ: Նախնական հանդիպումը մանկաբույժի հետ, թույլ է տալիս ստանալ ամբողջական տեղեկություն ընտանիքի մասին, ներառյալ բժշկական պատմությունները, հոգեկան առողջությունը, ապրելակերպը եւ ցանկացած ռիսկային շեղումներ:

Նախնական այցը հիմք է հանդիսանում մանկաբույժի եւ ձեր ընտանիքի միջեւ երկարատեւ հարաբերությունների ամրապնդման:

Այդ հանդիպումները նաև կօգնեն ձեզ պարզաբանել որոշ հարցեր ինչպիսիք են՝

Հերթական զննումներ

 

 

Երկրորդ եռամյակի ՈՒՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն)

ՈՒՁ-հետազոտությունն ունի մի քանի տարբեր անուններ, ինչպիսիք են՝

Նման հետազոտությունը բժշկին տեղեկություն է տրամադրում պտղի և ձեր հղիության ընթացքի մասին, ներառյալ պտղի մարմնի բոլոր մասերի մանրակրկիտ զննումը

Ձեր ցանկությամբ բժիշկը կարող է ասել երեխայի սեռը, քանի որ այս շրջանում նրա սեռական օրգանները արդեն տեսանելի են և սխալվելու հավանականություն գրեթե չկա: Ուշագրավ է նաև պտղի կենսամիջավայրը, որը նրա զարգացման համար բարվոք պայմաններ է ստեղծում` ամնիոտիկ հեղուկի փոփոխությունը, պորտալարի երկարությունը, ընկերքի դիրքը:

ֆետալ (պտղի) ուլտրաձայնային հետազոտության

Էխոկարդիոգրաման սրտի ուլտրաձայնային պատկերն է: Բժիշկները օգտագործում են էխոկարդիոգրաման ախտորոշելով պտղի՝ սրտի հետ կապված խնդիրներ:

Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կատարել նման հետազոտություն, եթե՝

 

Պերինատալ ախտորոշում

 

Կորդոցենտեզ

Ինվազիվ միջամտություն է, որը իրականացվում է հղիության երկրորդ եռամսյակում: Կատարվում է պորտալարի արյունատար անոթների պունկցիա (ասեղնածակում) լաբորատոր հետազոտությունների համար արյուն վերցնելու կամ պտղին՝ արյան լուծույթներ կամ դեղամիջոցներ ներարկելու նպատակով:

 

1) Ըստ պորտալարին հասնելու ձևի դասակարգում ենք՝

2) Ըստ կատարման տեխնիկայի՝ մեկ կամ երկու ասեղով

 

Ցուցումներ

 

Հակացուցումներ

 

Փոքրիկի մասին

Դուք սկսում եք զգալ նրա շարժումները: Առաջին շարժումները դժվար է տարբերել, քանի որ դրանք հիշեցնում են աղիների գալարակծկանքների ձայներ: Պտուղը բավականին ակտիվ է և նույնիսկ կարող է պատասխանել արտաքին ձայներին, թեթևակի հրումներով:

Related posts

Ձեր հղիության 26-րդ շաբաթը

mykid
4 years ago

Անհրաժեշտ է արդյոք գործածել հղիների համար նախատեսված հավելված

mykid
4 years ago

Ինչպես խնամել ձեր նորածին երեխային

mykid
4 years ago