mykid.am
Հղիության Շաբաթները

Ձեր հղիության 14-րդ շաբաթը

 

Այս հոդվածում՝

Դուք հասել եք ձեր հղիության երկրորդ եռամսյակին, անցնելով հղիության ճանապարհի մեկ երրորդն: Դուք դառնում եք ավելի ակտիվ, բարելավվում է ձեր ինքնազգացողությունը, քանի որ հղիության վաղ ախտանիշները, ինչպիսիք են սրտխառնոցն ու հոգնածությունը, սկսում են մարել: Բազմաթիվ ապագա մայրեր համարում են, որ երկրորդ եռամսյակը ամենաթեթևն ու հարմարավետն է:

 

Պտղի զարգացումն հղիության 14-րդ շաբաթում

Հղիության 14-րդ շաբաթում սաղմի երկարությունը սովորաբար հասնում է՝ 9սմ:

Ձեր փոքրիկը այս շաբաթ կշռում է մոտ 80գ կամ մի փոքր ավելին:

 

Պտղի շարժ

Դուք նաև ականատես կլինեիք պտղի բազմաթիվ շարժումների: Ձեր երեխան կարող է պտտվել, ձեռքերը վեր հանել կամ նույնիսկ փորձել շնչել ՝ թոքերի ներսից դուրս բերելով ամնիոտիկ հեղուկ:

 

Օրգանների զարգացում

Շատ բան է տեղի ունենում, երբ խոսքը վերաբերում է նաև պտղի ներքին օրգաններին:

Այս ինտերակտիվ փորձի ընթացքում կարող եք ուսումնասիրել 14-րդ շաբաթվա հանգրվաններից մի քանիսը:

 

Ախտանիշներ այս շաբաթ

Գուցե արդեն ավելի քիչ սրտխառնոց ու հոգնածություն զգացում ունենաք: Հղիության տհաճ վաղ ախտանիշները որոշակի ժամանակ կարող են պահպանվել, և տեխնիկապես դրանք բոլորը չեն անցնում, երբ հասնում եք հղիության 14-րդ շաբաթին:

Այնուամենայնիվ, հղիության վաղ ախտանիշները հաճախ սկսում են անհետանալ առաջին եռամսյակից հետո: Դա կարող է պայմանավորված լինել ձեր ինքնազգացողության աստիճանական դրական տեղաշարժով:

Ինչևիցե, դուք մուտք եք գործում հղիության նվազագույն սիմպտոմատիկ փուլ:

 

Առույգություն

Քանի որ սրտխառնոցի ու փսխման զգացումը հանդարտվում են, դրա հետ մեկտեղ հոգնածությունը հակված է մարելու: Հղիության ընթացքում հոգնածության ճշգրիտ պատճառը անհայտ է, սակայն առաջին եռամսյակում հորմոնների ակտիվ սինթեզը , ամենայն հավանականությամբ, հանդիսանում է նպաստող գործոն: Երբ առաջին եռամսյակի վերջում հորմոնների սինթեզի մակարդակը բավականաչափ կայուն է, այն նպաստում է Ձեր ինքնազգացողության բարելավման, ունենալով ավելի քիչ հոգնածության զգացում, և նույնիսկ լինեք ավելի առույգ:

Այնուամենայնիվ, այս ամենը բոլորի համար նույնը չէ: Հոգնածության զգացումը կարող է շարունակվել կամ նույնիսկ ավելի վատթարանալ հղիության հետագա փուլերում:

 

Լիբիդո կամ սեռական ցանկության վերադարձ

Հղիության վաղ ախտանիշները կարող են խանգարել սեռական ցանկությանը առաջին եռամսյակում:

Այնուամենայնիվ, երբ սրտխառնոցը, փսխումը, հոգնածությունը և կրծքագեղձի զգայունությունը, ինչպես նաև հղիության վաղ ժամանակաշրջանում՝ պտղին վնաս հասցնելու զգացումները նվազում են, կրկին սիրով զբաղվելու ցանկությունը կարող է վերադառնալ:

Եթե ​​սեռական ակտի ոնենալու մասին կա որևէ մտահոգություն, ապա բժիշկը կտեղեկացնի ձեզ դրա մասին: Ընդհանրապես, հղիության ընթացքում սեռական հարաբերություն ունենալն անվտանգ է, քանի դեռ չկա որևէ բարդություն, օրինակ՝ հեշտոցային արյունահոսությունը:

Սեռական ակտից հետո որոշ ժամանակ անց արգանդում կարող են նշմարվել թեթևակի կծկումներ, որոնցից պետք չէ վախենալ:

Արգանդի մեղմ կծկումները օրգազմի մի մասն են կազմում: Դրանք անկանոն են և արագորեն մարում են:

 

Նոր կամ փոփոխվող պիգմենտային բծեր

Մաշկի վրա փոփոխությունները տեղի են ունենում ողջ հղիության ընթացքում: Մի խնդիր, որը կարող է առաջ գալ ՝ նոր խալի ձևավորումն է կամ գոյություն ունեցող խալի փոփոխությունը: Հղիության ընթացքում դրանք կարող են ենթարկվել տարաբնույթ փոփոխությունների, ինչպիսիք են՝ չափերի ընդլայնումը կամ սևագունելը:

Թեև այս փոփոխությունների հավանական պատճառը համարվում է հղիությունը, ցանկալի է, որ դիմեք Ձեր բժիշկին ցանկացած նոր կամ փոփոխվող խալեր ունենալու դեպքում:

 

Խնամքի մասին խորհուրդներ

 

Երկրորդ եռամսյակը սովորաբար բերում է իր հետ ֆիզիկական և հուզական թեթեւացում: Հղիության վաղ ախտանիշների նվազումը և նույնիսկ ժիր ու առույգ լինելու զգացումը, թույլ է տալիս մի փոքր պակաս անհանգստանալ, որ ինչ-որ բան այն չէ: Բացի այդ, ձեր որովայնը դեռ գտնվում է այն կետում, որտեղ դուք կարող եք հարմարավետ շարժվել: Այս եռամսյակը հաճախ համարվում է ամենադյուրին:

 

Մի փոքր շունչ քաշեք

Եթե ​​դուք մտահոգված էիք պտղի վաղ կորստով (հատկապես, եթե նախկինում էլ եք դա զգացել) այս շաբաթ արդեն կարող եք ազատվել նման մտքերից: Հղիության 14-րդ շաբաթում վիժման վտանգը զգալիորեն ընկնում է: Շարունակվում է ձևավորվել պտղի դեմքը: Արդեն ընդգծված են դառնում քիթը և թշիկները: Ականջները պարանոցի կողմնային մասերից սկսում են մոտենալ իրենց տեղը: Այս շաբաթվա գլխավոր ձեռքբերումը համարվում է լանուգոյի` սաղմնային աղվամազի ի հայտ գալը:

 

Մարմնամարզություն

Թեպետ պտուղը կայուն աճում է, նա դեռ այնքան մեծ չէ, որ ձեզ հետ մղի ֆիզիկական ակտիվ կյանքից: Երկրորդ եռամսյակը լավ ժամանակաշրջան է մարմնամարզությունների և ակտիվ ապրելաձևի համար: Եթե ձեր բժիշկն այլ բան չի ասում, հղիության ընթացքում ֆիզիկական ակտիվությունն անվտանգ է և առողջարար: Մասնագետները խորհուրդ են տալիս հղիներին շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր ինտենսիվությամբ մարմնամարզություններ կատարել: Ֆիզիկական վարժությունները նվազեցնում են հղիության ընթացքում բարդությունների ռիսկը, ինչպիսիք են գեստացիոն շաքարախտը և կեսարյան հատումը: Այն նաև նպաստում է երեխայի ծննդից հետո օրգանիզմի արագ վերականգնմանը։

 

Պլանավորեք «Babymoon»

Հատուկ ծրագրեր կազմելու համար երկրորդ եռամսյակը հիանալի ժամանակահատված է ձեր և ձեր զուգընկերոջ համար: Երեխայի ծննդից հետո երկուսիդ համար այնքան էլ հեշտ չի լինի նման բաների ժամանակ տրամադրել: Դա կարող է լինել հանգիստ տանը, հանգստյան օրեր քաղաքից դուրս կամ մեծ ճանապարհորդություն: Դուք կցանկանաք խոհրդակցել բժշկի հետ, սակայն, քանի դեռ բարդություններ չեք ունենում, ճանապարհորդությունն անվտանգ է: Հղիության ընթացքում ճանապարհորդելու լավագույն ժամանակահատվածը հղիության 14-28 շաբաթականն է:

Քանի որ առաջին եռամսյակին բնորոշ առավոտյան սրտխառնոցներն հավանաբար անցել են, իսկ քայլելը և շարժվելը դեռևս հարմարավետ է, այս ընթացքում ճանապարհորդությունը, ամենայն հավանականությամբ, ավելի հաճելի կլինի:

 

14-րդ շաբաթվա հատուկ նկատառումներ`

 

Խորհուրդներ զուգընկերներին

Ապագա ծնողների համար օգտակար կլինի ծննդաբերության վերաբերյալ դասընթացները: Դրանք հաճախ հասանելի են հիվանդանոցում, ծննդատանը, մասնավոր հաստատությունում կամ համացանցում: Ընտրելու տարբերակները շատ են, թեպետ ապագա ծնողներ կարող են մրցել տեղի համար: Դասընթացին գրանցվելու լավագույն ժամանակահատվածը մոտ 20 շաբաթականն է, իսկ դա նշանակում է, որ որոշ նախնական հետազոտությունների ճիշտ ժամանակն է: Երբ պատասխանատվությունը ձեր ուսերին եք վերցնում, ձեր զուգընկերը ստիպված է լինում հանել այս կետը իր անելիքների ցանկից:

 

Առաջիկա այցեր բժշկին

Կարող եք հերթական այցը կատարել գալիք 16-րդ շաբաթում Եթե պլանավորում եք ամնիոցենտեզ կատարել, այն սովորաբար արվում է 15-20-րդ շաբաթականում: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ամնիոցենտեզ, եթե՝

 

Թեպետ բժիշկը կարող է դա խորհուրդ տալ, ամնիոցենտեզը պարտադիր չէ:

Այն շատ փոքր ռիսկ է պարունակում (յուրաքանչյուր 200-400-ից մոտ 1-ը կարող է բարդություններ առաջացնել, ներառյալ վիժումը): Համոզված եղեք, որ կարող եք ժամանակ տրամադրել ձեզ և ձեր ընտանիքի համար լավագույն որոշումը կայացնելու համար:

Երբ սկսեք ուսումնասիրել ծննդաբերության վերաբերյալ դասընթացները, գուցե ցանկանաք ստուգել նաև առցանց որոշ տարբերակներ:

 

Ծննդաբերության վերաբերյալ առցանց դասընթացներ

Երբ սկսեք ուսումնասիրել ծննդաբերության վերաբերյալ դասընթացները, գուցե ցանկանաք ստուգել նաև առցանց որոշ տարբերակներ:

Առցանց դասընթացները հնարավորություն են տալիս սովորել ձեզ հարմար տեմպերով:

Եթե այն հետաքրքրի ձեզ և ձեր զուգընկերոջը, հետազոտելիս շատ տարբերակներ կգտնեք:

 

Հատուկ նկատառումներ

Եթե պլանավորում եք արկածախնդրություն, ապահով եղեք և պատշաճ նախազգուշական միջոցներ ձեռնարկեք:

 

 

 

 

Ընդհանուր առմամբ, ճանապարհորդություններն անվտանգ են հղիության ընթացքի հիմնական մասում: Այնուամենայնիվ, սրտխառնոցը, փսխումը և հոգնածությունը կարող են խոչնդոտել առաջին եռամսյակում ճանապարհորդությունները: Երրորդ եռամսյակում հարմարավետությունը կարող է դառնալ մեծ խնդիր:

Երկրորդ եռամսյակը իդեալական ժամանակահատված է հանգստի համար: Իհարկե, կան որոշ նախազգուշական միջոցներ, որոնք պետք է ձեռնարկեք՝ անկախ նրանից, թե երբ եք ճանապարհորդում: Հղիության ընթացքում կան ճանապարհորդության վերաբերյալ մի քանի խորհուրդներ, որոնք պետք է հիշեք, որոնցից շատերը կարող եք իրականացնել մինչ ճանապարհորդություն եք ծրագրում:

Ահա մի քանի անելիքներ, որոնք պետք է հաշվի առնել, երբ պլանավորում եք և շարունակում եք ձեր նախածննդյան արկածը.

 

Օդանավակայանի անվտանգության սքաներները պտղի համար վտանգավոր չեն: Նույնիսկ այդ դեպքում, եթե սքանավորումը ձեզ անհարմարություն է պատճառում, կարող եք խնդրել անվտանգության աշխատակցին ձեռքով ստուգել:

 

Փոքրիկի մասին

Պտուղն ունի նուրբ, թափանցիկ մաշկ, որի տակից երևում են անհաշվելի մազանոթներ: Շարունակում են աճել գլխի մազերը, խտանում են հոնքերը, իսկ ֆոլիկուլները սկսում են հատուկ պիգմենտ արտադրել:

Պտուղը դառնում է շարժուն և ճկուն: Ձեռքերը սկսում են ծալվել արմունկներում և բազուկներում, կարողանում էկատարել որոշակի շարժումներ: Շարունակվում է կմախքի և ողնուղեղի ձևավորումը:

Պտղի ստորին վերջույթները երկարում են, դառնալով վերին վերջույթներից ավելի երկար: Սկսվում է ձևավորվել կուլ տալու և ծծման ռեֆլեքսները:

Related posts

10  հետաքրքիր փաստ, որ դուք չգիտեիք վիժումների մասին

mykid
2 years ago

Ձեր հղիության 3-րդ շաբաթը

mykid
2 years ago

Ինչ է նշանակում ունենալ առաջադիր ընկերք

mykid
4 years ago