Որոշ նորածիններ չեն կարող սնվել իրենց մայրիկի կրծքի կաթով։ Սրա պատճառները կարող են լինել բազմաթիվ, օրինակ՝ մայրը կարող է բացակայել, կամ ունենալ կրծքագեղձերի հետ կապված խնդիրներ, դժվարություններ կրծքով կերակրման հետ, կամ, շատ հազվադեպ, վիրահատված լինի։ Իհարկե, կրծքի կաթը ձեր փոքրիկի համար լավագույն սնունդն է, սակայն, եթե դուք ստիպված եք ձեր բալիկին կերակրել արհեստական կաթնախառնուրդով, ապա ստորև կարող եք ծանոթանալ, թե ինչպես դա անել ճիշտ կերպով։
Քայլեր
1․ Ընտրեք շիշը և ծծակը։ Գոյություն ունեն շշերի և ծծակների բազմաթիվ տարբերակներ։ Դուք կարող եք ընտրել թեքություն ունեցող շիշ, որպեսզի օդի պղպջակները դուրս գան նրա միջից, կամ այնպիսի շիշ, որը ունի օդատար հատված, ինչը ծառայում է նույն նպատակին։ Դուք պետք է օգտագործեք այնպիսի ծծակ, որը չի սմքում (չի փակվում) և ունի ճիշտ չափի անցք։ Նրա միջից հեղուկը պետք է դուրս գա կաթիլներով։
2․Մաքրեք շիշն ու ծծակը՝ օգտագործելով օճառ և տաք ջուր։ Պարզապես սպունգով մաքրեք շշի կողքերը, ներսը և դրսի հատվածը։ Համոզվեք, որ շշի միջից լվացել և պարզաջրել եք ամբողջ օճառը, որպեսզի այն չանցնի երեխայի մեջ և չվնասի նրան։
3․ Կաթնախառնուրդը լցրեք շշի մեջ։ Եթե կաթնախառնուրդը փոշու ձևով է, ապա այն նախորոք խառնեք ջրի հետ, այնուհետև նոր լցրեք շշի մեջ։ Իսկ եթե կաթնախառնուրդը արդեն պատրաստի է, ապա պարզապես լցրեք այն շշի մեջ։
4․ Անհրաժեշտության դեպքում տաքացրեք կաթնախառնուրդը։ ՄԻ օգտագործեք միկրոալիքային վառարան։ Միկրոալիքային վառարանը սնունդը տաքացնում է անհամաչափորեն, դրա պատճառով կաթնախառնուրդի մի մասը կլինի չափից դուրս տաք, իսկ մնացած մասը անհրաժեշտ ջերմաստիճանի։ Կաթնախառնուրդը կարող եք տաքացնել՝ դնելով այն տաք ջրով կաթսայի մեջ։ Մինչև ձեր երեխային կերակրելը՝ ստուգեք կաթնախառնուրդի ջերմաստիճանը՝ այն մի քանի կաթիլ ձեր դաստակին կաթեցնելով։
5․ Կերակրեք կաթնախառնուրդը ձեր նորածնին։ Համոզվեք, որ կերակրման ընթացքում երեխան ուղիղ է նստած, որպեսզի նա չունենա ստամոքսի հետ կապված խնդիրներ։ Նաև մի մոռացեք գխտացնել ձեր երեխային։
6․ Կերակրելուց հետո մանրակրկիտ մաքրեք կերակրման շիշն ու ծծակը։