Այս հոդվածում՝
- Ախտանիշներ այս շաբաթ
- Պտղի զարգացումը հղիության 16-րդ շաբաթում
- Հատուկ նկատառումներ
- Խնամքի մասին խորհուրդներ
- Ձեր բժշկի աշխատասենյակում
- Առաջիկա այցեր բժշկին
- Խորհուրդներ զուգընկերներին
Բնականոն զարգացող Հղիության 16-րդ շաբաթում ձեր փորիկը ավելի կլորանալով, սկսում է աչքի ընկնել, ուստի կարող է նկատելի լինել, որ դուք հղի եք: Պտուղը դառնում է ավելի շարժուն՝ շարժում է գլուխը, ոտքերը, ձեռքերը, ստորին ծնոտը:
Պտղի զարգացումը հղիության 16-րդ շաբաթում
Հղիության 16-րդ շաբաթվա ընթացքում պտղի հասակը՝ գլխի գագաթից մինչ կոնքի ծայրային մասը ծալված վիճակում՝ 12.4սմ:
Պտղի միջին հասակը հղիության 16-րդ շաբաթում գլխի գագաթից մինչև ստորին վերջույթները կազմում է մոտ 18սմ: Ձեր փոքրիկի քաշն այս շաբաթ հասնում է գրեթե 144գ:
Սիրտ
Ձեր ապագա երեխայի սիրտը մեկ րոպեում բաբախում է 150-ից 180 անգամ, և այն օրական մղում է մոտավորապես 24 լիտր արյուն:
Համային ընկալիչներ
Պտղի համային ընկալիչները ձևավորվել և գործում են այս շաբաթ: Այսպիսով, պտուղը կարող է համտեսել ամնիոտիկ հեղուկը: Քանի որ ամնիոտիկ հեղուկը ստանում է ձեր սննդակարգի «համը», պտուղը այժմ կարող է սկսել զարգացնել համային նախասիրությունները արգանդում գտնվելու ընթացքում:
Գլխի և մարմնի զարգացում
- Մկաններն ու ոսկորները դեռ գտնվում են զարգացման փուլում:
- Պտուղը արդեն կարողանում է գլուխը ուղիղ պահել՝ իր մարմնին համահունչ: Դեմքի մկանները ձևավորված են, որի շնորհիվ նա սկսում է դեմքը «ծամածռել»:
- Պտղի դեմքը լիովին ձևավորված է, աչքերն ու ականջախեցիները արդեն իրենց տեղերում են, հստակ պատկերվում է քթի ձևը, արդեն կան թարթիչներ ու հոնքեր նաև հատուկենտ մազափնջիկներ` գլխին:
- Այս շաբաթ առաջին անգամ բացում է աչքերը
- Լսողությունը գտնվում է դեռ զարգացման փուլում, սակայն ձեր փոքրիկը կարող է լսել սահմանափակ թվով ձայներ:
Այս ինտերակտիվ փորձի ընթացքում կարող եք ուսումնասիրել 16-րդ շաբաթվա հանգրվաններից մի քանիսը:
Ախտանիշներն այս շաբաթ
Մինչ պտուղը շարունակում է ձևավորվել և զարգանալ 16-րդ շաբաթում, ձեզ մոտ կարող է դիտվել ինքնազգացողության լավացում ինչպես նաև էներգիայի ավելացում կամ առույգություն: Թերևս, երկրորդ եռամսյակում որոշ ախտանիշներ կարող են վերսկսվել կամ ձևավորվել նորերը, ինչպիսիք են՝
- Արյունահոսող լնդեր
- Գլխապտույտ
- Գազեր
- Գլխացավ
- Այրոց
- Քթային արյունահոսություն
Այս ամենին զուգահեռ, 16-րդ շաբաթում արգանդը լայնանում է` տրամադրելով պտղին տարածություն նորմալ աճի համար: Պտղաջրերի քանակը այս փուլում կազմում է մոտ 250 մլ:
Պտղի շարժ
Շուտով դուք կզգաք որովայնում թիթեռնիկների, կամ ավելի կոնկրետ՝ արգանդում գտնվող պտղի շարժը: Եթե սա ձեր առաջին հղիությունը չէ, ապա 15-րդ կամ 16-րդ շաբաթականում՝ պտղի կողմից, կարող եք զգալ թույլ հարվածներ: Ավելի հաճախ այդ խմբին են դասվում այն կանայք, որոնք արդեն ունեն երեխաներ: Առաջնեկին սպասողները պտղի շարժումներն սկսում են զգալ 18-րդ, նույնիսկ` 20-րդ շաբաթում: Պտուղը դեռ փոքր է, և նրա շարժումները` որպես հարված կամ շարժ կարող է չընկալվել:
Առաջին շարժումները նման են աղիների գալարակծկումների կամ մարսողական համակարգով գազերի տեղաշարժի: Այս փուլում շարժումներն հաշվելն անիմաստ է, որովհետև դրանք հաճախ հնարավոր չէ զգալ: Որոշ ժամանակ անց հարվածների հաշվարկն անհրաժեշտ կլինի , պտղի ակտիվության գնահատման համար: Պտուղը դրսևորում է մեծ ակտիվություն արգանդում, հատկապես 14-20րդ շաբաթների ընթացքում, երբ դեռ կա տարածք շարժվելու համար:
Հղի կնոջ որովայն
Հղիության ընթացքում որովայնի շրջագծի մեծացումը պայմանավորված է երեք գործոններով՝ արգանդի ընդլայնմամբ, ամնիոտիկ հեղուկի ավելացմամբ ինչպես նաև պտղի աճով:
Ապագա մայրիկներից շատերը անհամբեր սպասում են տեսանելի, կլորավուն փորիկի ի հայտ գալուն, մինչդեռ մյուսները փորձում են այն թաքցնել այնքան ժամանակ, որքան կարող են:
Իհարկե, հասկանալու համար թե որքա՞ն ժամանակ անց է փորիկը սկսում աչքի ընկնել, անհրաժեշտ է անդրադառնալ միջին ցուցանիշին: Սովորաբար գինեկոլոգները նշում են հղիության 16-րդ շաբաթը, այսինքն `4 ամսից:
Խնամքի մասին խորհուրդներ
Որովայնի շրջագծի մեծացումը կարող է դժվարացնել քնելու համար հարմարավետ դիրք գտնելը, բայց դա նշանակում է, որ պտուղը հասել է այն չափին, որ հնարավոր կլինի զգալ նրա շարժը:
Քնելուց առաջ հարմար դիրք ընդունելը, երբեմն կարող է դժվար թվալ, հատկապես հղիության ուշ փուլերում: Որպեսզի հարմարավետ դիրք գտնեք/ընդունեք՝
- Համոզվեք, որ ննջասենյակը գտնվում է ցանկալի ջերմաստիճանում, ոչ շատ տաք և ոչ շատ ցուրտ:
- Թույլ տվեք, որ ննջասենյակում կատարվի օդափոխում՝ օդափոխիչի, օդորակիչի կամ բաց պատուհանի միջոցով:
- Փորձեք շուտ քնել, երբ հոգնած եք:
- Երբեմն որոշակի դիրք ընդունելու համար օգտագործեք հավելյալ բարձեր կամ հղի կանանց համար նախատեսված բարձ կամ սեպեր:
- Սկսեք քնել կողքի պառկած դիրքով, հատկապես ձախ կողմում:
Ինչ են ասում փորձագետները
«Այս պահին քնելու համար ոչ մի վտանգավոր դիրք չկա: Պարզապես ընդունեք այն դիրքը, որը կլինի ձեզ ավելի հարմարավետ», ասում է մանկաբարձ-գինեհոլոգ՝ Էլիսոն Հիլը:
Սննդային հակվածություն
Եթե առաջին եռամսյակում սրտխառնոց ունեք, հնարավոր է զզվեք սննդից:
Սակայն հիմա, երբ ձեր ստամոքսը կրկին կարող է հանդուրժել սննդի տեսքն ու հոտը, հնարավոր է ուտելու ցանկություն ունենաք: Սննդային հակվածությունը բավականին տարածված երևույթ է, որը դիտվում է 50-90% ապագա մայրիկների մոտ։ Թեպետ անհասկանալի է, թե ինչու է հղիության ընթացքում հակվածություն առաջանում, գուցե պատճառը հորմոններն են կամ օրգանիզմի՝ պտղի համար անհրաժեշտ սննդանյութեր գտնելու ձևը։
Պտղի շարժ
Հղիության երկրորդ եռամսյակում պտուղը հասնելով զգալի չափերի, շոշափելի հարվածներ է հասցնում արգանդի պատին:
Դա սովորաբար տեղի է ունենում 15-23-րդ շաբաթներում: Պտղի առաջին շարժումները ապագա մայրիկներն սկսում են զգալ առավել հանգիստ վիճակում, հատկապես երեկոյան ժամերին՝ քնից առաջ: Հետագայում, պտղի զարգացման հետ մեկտեղ, հարվածները դառնում են ավելի կանոնավոր և նկատելի:
Մարմնի զանգվածի ավելի ցածր ինդեքս ունեցող ապագա մայրերը, այդ հարվածները կարող են զգալ մի փոքր շուտ:
Կնոջ մարմնակազմությունը և ակտիվ ապրելակերպը մեծ հետք է թողնում պտղի շարժումների ընկալմանը, քանի որ ՝
- նիհար կազմվածք ունեցող մայրերը, ավելի վաղ են զգում պտղի հարվածները, քան մի փոքր գեր կանայք:
- եթե ապագա մայրիկը մշտական շարժման մեջ է, ապա նա կարող է պարզապես չնկատել դա կամ շփոթել աղիների կծկումների հետ այնքան ժամանակ, քանի դեռ պտղի շարժումները թույլ են:
Գրեթե բոլոր փոքրիկները ներարգանդային փուլում ակտիվորեն պատասխանում են մայրիկի ընդունած անհարմար դիրքերին՝ հարվածներ հասցնելով վերին կամ ստորին վերջույթներով: Սովորաբար դա տեղի է ունենում, երբ մայրիկը նստած է ոտքը ոտքին նստած դիրքում, կամ պառկած է մեջքի կամ որովայնի վրա:
16-րդ շաբաթվա կարևոր նկատառումներ
- Սնվեք առողջ և բալանսավորված:
- Առողջ սնունդ և նախուտեստներ ներառեք ձեր ամենօրյա սննդակարգին:
- Հետևեք ձեր բժշկի խորհուրդներին:
- Գնացեք բոլոր նախածննդյան հանդիպումներին:
- Պարբերաբար մարզվեք:
- Այցելեք ատամնաբուժարան:
- Ձեր մահճակալին ավելացրեք մի քանի լրացուցիչ բարձ կամ հղի կանանց համար նախատեսված բարձ:
- Սկսեք քնել կողք պառկած դիրքով:
- Խոսեք մանկան անունների մասին:
Խորհուրդներ զուգընկերներին
Երեխայի անվան մասին արդեն մտածե՞լ եք։ Մի փոքր զվարճացեք և կազմեք ձեզ համար լավագույն ցանկը՝ զուգընկերոջ ընտրության հետ համեմատելու համար:
Ավանդական կամ հատուկ անունների ոգեշնչում և գաղափարներ կարող եք գտնել զննելով ձեր տոհմածառը, պատմության գրքերը, մանկան անունների գրքերը կամ առցանց աղբյուրները՝
- աստվածաշնչյան անուններ
- ծաղիկների անուններ
- ֆրանսիական անուններ
- չեզոք սեռի անուններ
- հունական անուններ
- իտալական անուններ
- իռլանդական անուններ
- ճապոնական անուններ
- բնիկ ամերիկյան անուններ
- իսպանական անուններ
Անկախ այն բանից ընտրել եք անուն, թե դեռ ոչ, ստիպված կլինեք որոշել, արդյոք ցանկանում եք կիսվել ձեր ընտրությամբ ուրիշների հետ: Երբ հայտնեք հղիության մասին, գրեթե բոլորը ձեզ կհարցնեն, թե ինչպես եք անվանելու ձեր երեխային: Եթե որոշեք պատասխանել, միանշանակ կլսեք որոշ կարծիքներ, և գուցե զարմանաք, եթե ոչ բոլորը աջակցեն ձեզ: Այդ իսկ պատճառով ճիշտ կլինի, որ դուք և ձեր զուգընկերը ընտրեք անունների փոխանակման ռազմավարություն: Գուցե ցանկանաք անունը գաղտնի պահել և երեխայի լույս աշխարհ գալիս բոլորին անակնկալի բերել: Սակայն եթե ցանկանում եք կիսվել, հիշեք, որ ընտանիքի անդամներն ու ընկերները կարող են ազատ ասել, թե ինչ են մտածում ձեր ընտրության մասին: Պատրաստ եղեք մեղմորեն փակել ձեր աչքերը բացասական կարծիքների առաջ, անկախ այն բանից, թե որքանով են դրանք բարի մտադրությամբ:
Ձեր բժշկի աշխատասենյակում
Եթե ձեր նախածննդյան վերջին այցը տեղի է ունեցել հղիության 12-րդ շաբաթում, ապա այս շաբաթ պետք է վերադառնաք ձեր բժշկի մոտ՝ հաջորդ նախածննդյան հանդիպման համար:
Հերթական զննում
Ձեր հերթական նախածննդյան հանդիպման ընթացքում ձեր բժիշկը պետք է՝
- Չափի զարկերակային ճնշումը
- Գրանցի ձեր մարմնի զանգվածը
- Կատարի մեզի ը/ք
- Զննի ձեր մարմնի տարբեր հատվածներում այտուցների առկայություն
- Պտղի սրտի զարկերի ստուգում
- Քննարկի ձեզ անհանգստացնող ախտանիշների մասին
- Պատասխանի ձեր հարցերին
Հատակի բարձրություն
Վերոնշյալի հետ մեկտեղ, այս շաբաթականում ձեր բժիշկը կարող է նոր չափում կատարել. Այն կոչվում է հատակ կամ հատակի բարձրություն և դա է ձեր ցայլոսկրի գագաթի և արգանդի գագաթի միջև հեռավորությունն: Այս չափումը օգնում է մանկաբարձին վերահսկել պտղի հասակը: 16 շաբաթականում՝ պառկած վիճակում ձեր արգանդի գագաթը կլինի մոտավորապես ցայլոսկրի և պորտի միջև:
Գենետիկական թեստեր
Եթե ընտրել եք գենետիկական զննում, այցի գալիս կարող եք արյուն հանձնել։
Արյան այս հետազոտությունը առաջարկվում է հղիության 15-22-րդ շաբաթների ընթացքում` պտղի քրոմոսոմային անոմալիաների և նյարդային խողովակի արատների ռիսկը պարզելու համար: Ամնիոցենտեզը իրականացվում է 15-20-րդ շաբաթների ընթացքում: Եթե ունեք այս թեստը, կարող եք այն նշանակել այս շաբաթականներում:
Առաջիկա այցերը բժշկին
Ձեր հաջորդ այցը կարող է լինել ՈւՁՀ-ի համար: Բժիշկները սովորաբար նշանակում են կառուցվածքային ՈւՁՀ, որը կոչվում է նաև անատոմիական զննում կամ 2-րդ մակարդակի ուլտրաձայն, 18-22-րդ շաբաթականների ընթացքում: Այս ՈւՁՀ-ով ստուգվում է պտղի զարգացումը, ընկերքի գտնվելու վայրը, պտղի դիրքը և ուղեղի, սրտի, երիկամների, միզապարկի ու ստամոքսի հիմնական մասերի կարգավիճակը:
Առաջարկվող իրեր
Գուցե այս շաբաթ գտնեք այն իդեալական, հարմարավետ դիրքը, որն անհրաժեշտ է ձեզ: Ահա մի քանի առաջարկներ, որոնք կօգնեն ձեզ:
- Մանկան անունների գրքեր Ապագա ծնողներից ոմանք իրենց երեխաների անունները ընտրել են շատ ավելի վաղ, նույնիսկ մինչև հղիությունը: Որոշ զույգեր հղիության սկզբում անուն են ընտրում, իսկ մյուսները սպասում են մինչ երեխայի ծնունդը `անուն ընտրելու համար: Եթե դուք և ձեր զուգընկերը ժամանակ եք տրամադրում այս որոշումը կայացնելու համար, և դեռ չեք գտել կատարյալ անունը կամ ցանկանում եք մի փոքր ավելի շատ տեղեկություն ստանալ, նախքան վերջնական որոշումը, գուցե դիտել որոշ գրքեր:
- Հղի կանանց համար նախատեսված բարձեր Երբ ձեր որովայնը սկսում է ընդարձակվել, քնի համար հարմարավետ դիրք գտնելը կարող է դժվար լինել: Հղի կանանց համար նախատեսված բարձը օգնում է ձեզ ճիշտ ընդունել կողքի պառկած դիրք:
Հատուկ նկատառումներ
Ժամանակ առ ժամանակ, անառողջ ցանկություններին տրվելը սովորաբար վնասակար չէ: Այնուամենայնիվ, եթե դրանք վտանգավոր չեն ձեր և ձեր փոքրիկի համար: Կարևոր է խուսափել այնպիսի վնասակար նյութերից, ինչպիսիք են՝ ալկոհոլը, ծխախոտը և թմրանյութը: Բայց կան նաև այլ մտահոգիչ բաներ՝
- Հղիության ընթացքում կարող են ծագել տարօրինակ ցանկություններ. Նույնիսկ այնքան տարօրինակ, որքան թթու վարունգը պաղպաղակի հետ: Երբեմն հղիությունը կարող է հանգեցնել ոչ պարենային ապրանքների կիրառման, ինչպիսիք են սառույցը, ավազը, կավիճը, կեղտը, օճառը, լվացքի միջոցը և փոշին: Ոչ պարենային ապրանքներ ուտելու ցանկությունը կոչվում Pica: Pica- ն կապված է մոր օրգանիզմում որոշ սննդանյութերի պակասի կամ հատկապես սակավարյունության հետ: Սակայն միշտ չէ, որ այդպես է: Չնայած հղիության ընթացքում ձեր սննդային ցանկությունները, ընդհանուր առմամբ, խնդիր չէ: Սակայն հաճախակի վնասակար սննդի ընդունումը կարող է վատ հետևանք թողնել ձեր և ձեր փոքրիկի համար: Այնպես որ, փորձեք ձեր մեջ գտնել կամքի ուժ, ընդդիմանալով նման գայթակղություններին:
Փոքրիկի մասին
Պտուղը հղիության 16-րդ շաբաթում շատ զարմանալի բաներ է անում: Զգայարանները զարգանում են, երբ երեխան սկսում է համտեսել, լսել և նույնիսկ հպվել: Միևնույն ժամանակ, հավանաբար սկսում եք մտածել, արդյոք աղիներում գոյացող գազերի փոխարեն, իրականում պտղի կողմից հասցված թույլ հարվածներն են :
Եթե դեռ չեք զգում, պտղի շարժը, անհանգստանալու կարիք չկա: Դա տեղի կունենա շուտով, գուցե նույնիսկ հաջորդ շաբաթ: Ծննդաբերությունից մոտ մեկ-երկու շաբաթ առաջ պտղի շարժունակությունը էապես նվազում է, ինչը բնական երևույթ է: Պատճառն այն է, որ փոքրիկն անհրաժեշտ դիրք ընդունելով, պատրաստվում է իր լույս աշխարհ գալուն: