mykid.am
Հղիության Շաբաթները

Ձեր հղիության 16-րդ շաբաթը

 

Այս հոդվածում՝

 

Բնականոն զարգացող Հղիության 16-րդ շաբաթում ձեր փորիկը ավելի կլորանալով, սկսում է աչքի ընկնել, ուստի կարող է նկատելի լինել, որ դուք հղի եք: Պտուղը դառնում է ավելի շարժուն՝ շարժում է գլուխը, ոտքերը, ձեռքերը, ստորին ծնոտը:

 

Պտղի զարգացումը հղիության 16-րդ շաբաթում

Հղիության 16-րդ շաբաթվա ընթացքում պտղի հասակը՝ գլխի գագաթից մինչ կոնքի ծայրային մասը ծալված վիճակում՝ 12.4սմ:

Պտղի միջին հասակը հղիության 16-րդ շաբաթում գլխի գագաթից մինչև ստորին վերջույթները կազմում է մոտ 18սմ: Ձեր փոքրիկի քաշն այս շաբաթ հասնում է գրեթե 144գ:

 

Սիրտ

Ձեր ապագա երեխայի սիրտը մեկ րոպեում բաբախում է 150-ից 180 անգամ, և այն օրական մղում է մոտավորապես 24 լիտր արյուն:

 

Համային ընկալիչներ

Պտղի համային ընկալիչները ձևավորվել և գործում են այս շաբաթ: Այսպիսով, պտուղը կարող է համտեսել ամնիոտիկ հեղուկը: Քանի որ ամնիոտիկ հեղուկը ստանում է ձեր սննդակարգի «համը», պտուղը այժմ կարող է սկսել զարգացնել համային նախասիրությունները արգանդում գտնվելու ընթացքում:

 

Գլխի և մարմնի զարգացում

 

Այս ինտերակտիվ փորձի ընթացքում կարող եք ուսումնասիրել 16-րդ շաբաթվա հանգրվաններից մի քանիսը:

 

 

Ախտանիշներն այս շաբաթ

Մինչ պտուղը շարունակում է ձևավորվել և զարգանալ 16-րդ շաբաթում, ձեզ մոտ կարող է դիտվել ինքնազգացողության լավացում ինչպես նաև էներգիայի ավելացում կամ առույգություն: Թերևս, երկրորդ եռամսյակում որոշ ախտանիշներ կարող են վերսկսվել կամ ձևավորվել նորերը, ինչպիսիք են՝

 

Այս ամենին զուգահեռ, 16-րդ շաբաթում արգանդը լայնանում է` տրամադրելով պտղին տարածություն նորմալ աճի համար: Պտղաջրերի քանակը այս փուլում կազմում է մոտ 250 մլ:

 

Պտղի շարժ

Շուտով դուք կզգաք որովայնում թիթեռնիկների, կամ ավելի կոնկրետ՝ արգանդում գտնվող պտղի շարժը: Եթե ​​սա ձեր առաջին հղիությունը չէ, ապա 15-րդ կամ 16-րդ շաբաթականում՝ պտղի կողմից, կարող եք զգալ թույլ հարվածներ: Ավելի հաճախ այդ խմբին են դասվում այն կանայք, որոնք արդեն ունեն երեխաներ: Առաջնեկին սպասողները պտղի շարժումներն սկսում են զգալ 18-րդ, նույնիսկ` 20-րդ շաբաթում: Պտուղը դեռ փոքր է, և նրա շարժումները` որպես հարված կամ շարժ կարող է չընկալվել:

Առաջին շարժումները նման են աղիների գալարակծկումների կամ մարսողական համակարգով գազերի տեղաշարժի: Այս փուլում շարժումներն հաշվելն անիմաստ է, որովհետև դրանք հաճախ հնարավոր չէ զգալ: Որոշ ժամանակ անց հարվածների հաշվարկն անհրաժեշտ կլինի , պտղի ակտիվության գնահատման համար: Պտուղը դրսևորում է մեծ ակտիվություն արգանդում, հատկապես 14-20րդ շաբաթների ընթացքում, երբ դեռ կա տարածք շարժվելու համար:

 

Հղի կնոջ որովայն

Հղիության ընթացքում որովայնի շրջագծի մեծացումը պայմանավորված է երեք գործոններով՝ արգանդի ընդլայնմամբ, ամնիոտիկ հեղուկի ավելացմամբ ինչպես նաև պտղի աճով:

Ապագա մայրիկներից շատերը անհամբեր սպասում են տեսանելի, կլորավուն փորիկի ի հայտ գալուն, մինչդեռ մյուսները փորձում են այն թաքցնել այնքան ժամանակ, որքան կարող են:

Իհարկե, հասկանալու համար թե որքա՞ն ժամանակ անց է փորիկը սկսում աչքի ընկնել, անհրաժեշտ է անդրադառնալ միջին ցուցանիշին: Սովորաբար գինեկոլոգները նշում են հղիության 16-րդ շաբաթը, այսինքն `4 ամսից:

Խնամքի մասին խորհուրդներ

Որովայնի շրջագծի մեծացումը կարող է դժվարացնել քնելու համար հարմարավետ դիրք գտնելը, բայց դա նշանակում է, որ պտուղը հասել է այն չափին, որ հնարավոր կլինի զգալ նրա շարժը:

Քնելուց առաջ հարմար դիրք ընդունելը, երբեմն կարող է դժվար թվալ, հատկապես հղիության ուշ փուլերում: Որպեսզի հարմարավետ դիրք գտնեք/ընդունեք՝

 

 

Ինչ են ասում փորձագետները

«Այս պահին քնելու համար ոչ մի վտանգավոր դիրք չկա: Պարզապես ընդունեք այն դիրքը, որը կլինի ձեզ ավելի հարմարավետ», ասում է մանկաբարձ-գինեհոլոգ՝ Էլիսոն Հիլը:

 

Սննդային հակվածություն

Եթե առաջին եռամսյակում սրտխառնոց ունեք, հնարավոր է զզվեք սննդից:

Սակայն հիմա, երբ ձեր ստամոքսը կրկին կարող է հանդուրժել սննդի տեսքն ու հոտը, հնարավոր է ուտելու ցանկություն ունենաք: Սննդային հակվածությունը բավականին տարածված երևույթ է, որը դիտվում է 50-90% ապագա մայրիկների մոտ։ Թեպետ անհասկանալի է, թե ինչու է հղիության ընթացքում հակվածություն առաջանում, գուցե պատճառը հորմոններն են կամ օրգանիզմի՝ պտղի համար անհրաժեշտ սննդանյութեր գտնելու ձևը։

 

Պտղի շարժ

Հղիության երկրորդ եռամսյակում պտուղը հասնելով զգալի չափերի, շոշափելի հարվածներ է հասցնում արգանդի պատին:

Դա սովորաբար տեղի է ունենում 15-23-րդ շաբաթներում: Պտղի առաջին շարժումները ապագա մայրիկներն սկսում են զգալ առավել հանգիստ վիճակում, հատկապես երեկոյան ժամերին՝ քնից առաջ: Հետագայում, պտղի զարգացման հետ մեկտեղ, հարվածները դառնում են ավելի կանոնավոր և նկատելի:

Մարմնի զանգվածի ավելի ցածր ինդեքս ունեցող ապագա մայրերը, այդ հարվածները կարող են զգալ մի փոքր շուտ:

Կնոջ մարմնակազմությունը և ակտիվ ապրելակերպը մեծ հետք է թողնում պտղի շարժումների ընկալմանը, քանի որ ՝

Գրեթե բոլոր փոքրիկները ներարգանդային փուլում ակտիվորեն պատասխանում են մայրիկի ընդունած անհարմար դիրքերին՝ հարվածներ հասցնելով վերին կամ ստորին վերջույթներով: Սովորաբար դա տեղի է ունենում, երբ մայրիկը նստած է ոտքը ոտքին նստած դիրքում, կամ պառկած է մեջքի կամ որովայնի վրա:

 

16-րդ շաբաթվա կարևոր նկատառումներ

 

Խորհուրդներ զուգընկերներին

Երեխայի անվան մասին արդեն մտածե՞լ եք։ Մի փոքր զվարճացեք և կազմեք ձեզ համար լավագույն ցանկը՝ զուգընկերոջ ընտրության հետ համեմատելու համար:

Ավանդական կամ հատուկ անունների ոգեշնչում և գաղափարներ կարող եք գտնել զննելով ձեր տոհմածառը, պատմության գրքերը, մանկան անունների գրքերը կամ առցանց աղբյուրները՝

 

Անկախ այն բանից ընտրել եք անուն, թե դեռ ոչ, ստիպված կլինեք որոշել, արդյոք ցանկանում եք կիսվել ձեր ընտրությամբ ուրիշների հետ: Երբ հայտնեք հղիության մասին, գրեթե բոլորը ձեզ կհարցնեն, թե ինչպես եք անվանելու ձեր երեխային: Եթե որոշեք պատասխանել, միանշանակ կլսեք որոշ կարծիքներ, և գուցե զարմանաք, եթե ոչ բոլորը աջակցեն ձեզ: Այդ իսկ պատճառով ճիշտ կլինի, որ դուք և ձեր զուգընկերը ընտրեք անունների փոխանակման ռազմավարություն: Գուցե ցանկանաք անունը գաղտնի պահել և երեխայի լույս աշխարհ գալիս բոլորին անակնկալի բերել: Սակայն եթե ցանկանում եք կիսվել, հիշեք, որ ընտանիքի անդամներն ու ընկերները կարող են ազատ ասել, թե ինչ են մտածում ձեր ընտրության մասին: Պատրաստ եղեք մեղմորեն փակել ձեր աչքերը բացասական կարծիքների առաջ, անկախ այն բանից, թե որքանով են դրանք բարի մտադրությամբ:

 

 

Ձեր բժշկի աշխատասենյակում

Եթե ​​ձեր նախածննդյան վերջին այցը տեղի է ունեցել հղիության 12-րդ շաբաթում, ապա այս շաբաթ պետք է վերադառնաք ձեր բժշկի մոտ՝ հաջորդ նախածննդյան հանդիպման համար:

 

Հերթական զննում

Ձեր հերթական նախածննդյան հանդիպման ընթացքում ձեր բժիշկը պետք է՝

 

Հատակի բարձրություն

Վերոնշյալի հետ մեկտեղ, այս շաբաթականում ձեր բժիշկը կարող է նոր չափում կատարել. Այն կոչվում է հատակ կամ հատակի բարձրություն և դա է ձեր ցայլոսկրի գագաթի և արգանդի գագաթի միջև հեռավորությունն: Այս չափումը օգնում է մանկաբարձին վերահսկել պտղի հասակը: 16 շաբաթականում՝ պառկած վիճակում ձեր արգանդի գագաթը կլինի մոտավորապես ցայլոսկրի և պորտի միջև:

 

Գենետիկական թեստեր

Եթե ընտրել եք գենետիկական զննում, այցի գալիս կարող եք արյուն հանձնել։

Արյան այս հետազոտությունը առաջարկվում է հղիության 15-22-րդ շաբաթների ընթացքում` պտղի քրոմոսոմային անոմալիաների և նյարդային խողովակի արատների ռիսկը պարզելու համար: Ամնիոցենտեզը իրականացվում է 15-20-րդ շաբաթների ընթացքում: Եթե ունեք այս թեստը, կարող եք այն նշանակել այս շաբաթականներում:

Առաջիկա այցերը բժշկին

Ձեր հաջորդ այցը կարող է լինել ՈւՁՀ-ի համար: Բժիշկները սովորաբար նշանակում են կառուցվածքային ՈւՁՀ, որը կոչվում է նաև անատոմիական զննում կամ 2-րդ մակարդակի ուլտրաձայն, 18-22-րդ շաբաթականների ընթացքում: Այս ՈւՁՀ-ով ստուգվում է պտղի զարգացումը, ընկերքի գտնվելու վայրը, պտղի դիրքը և ուղեղի, սրտի, երիկամների, միզապարկի ու ստամոքսի հիմնական մասերի կարգավիճակը:

 

Առաջարկվող իրեր

Գուցե այս շաբաթ գտնեք այն իդեալական, հարմարավետ դիրքը, որն անհրաժեշտ է ձեզ: Ահա մի քանի առաջարկներ, որոնք կօգնեն ձեզ:

 

 

Հատուկ նկատառումներ

Ժամանակ առ ժամանակ, անառողջ ցանկություններին տրվելը սովորաբար վնասակար չէ: Այնուամենայնիվ, եթե դրանք վտանգավոր չեն ձեր և ձեր փոքրիկի համար: Կարևոր է խուսափել այնպիսի վնասակար նյութերից, ինչպիսիք են՝ ալկոհոլը, ծխախոտը և թմրանյութը: Բայց կան նաև այլ մտահոգիչ բաներ՝

 

Փոքրիկի մասին

Պտուղը հղիության 16-րդ շաբաթում շատ զարմանալի բաներ է անում: Զգայարանները զարգանում են, երբ երեխան սկսում է համտեսել, լսել և նույնիսկ հպվել: Միևնույն ժամանակ, հավանաբար սկսում եք մտածել, արդյոք աղիներում գոյացող գազերի փոխարեն, իրականում պտղի կողմից հասցված թույլ հարվածներն են :

Եթե ​​դեռ չեք զգում, պտղի շարժը, անհանգստանալու կարիք չկա: Դա տեղի կունենա շուտով, գուցե նույնիսկ հաջորդ շաբաթ: Ծննդաբերությունից մոտ մեկ-երկու շաբաթ առաջ պտղի շարժունակությունը էապես նվազում է, ինչը բնական երևույթ է: Պատճառն այն է, որ փոքրիկն անհրաժեշտ դիրք ընդունելով, պատրաստվում է իր լույս աշխարհ գալուն:

Related posts

Ձեր հղիության 37-րդ շաբաթը

mykid
4 years ago

Ձեր հղիության 32-րդ շաբաթը

mykid
2 years ago

Անհրաժեշտ է արդյոք գործածել հղիների համար նախատեսված հավելված

mykid
4 years ago